BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գագի՜կ, էդ հեղափոխություն ու մայդա՞ն ես սարքում Հովիկի գլխին»

«Գագի՜կ, էդ հեղափոխություն ու մայդա՞ն ես սարքում Հովիկի գլխին»
07.11.2014 | 00:27

Արդյոք պատահականությո՞ւն էր, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստան մեկնելուց (ինչպես ռուսը կասեր՝ «без пяти мину») առաջ փոփոխություն կատարեց կառավարության կազմում: Ընդամենը կառուցվածքային փոփոխություն: Ինչն էլ կարծես տեղաշարժեց ներքաղաքական ողջ այսբերգը: Հօգուտ իրեն:
Բայց դեռ` «без пяти мину»-ից. բանն այն է, որ նախնական «տվյալներով» եռագլուխ ոչիշխանա-այլընտրանքա-ընդդիմադիրա-եսիմինչը պետք է նոյեմբերի 7-ին (հաշվի առեք` նոյեմբերի 7-ին. սովետական սոցիալիստական «մանրուք» չէ՞ պատահաբար` Ռուսաստանի ու Պուտինի սիրտը շարժող) միտինգ անցկացներ։ Բայց մի չհայտարարված ու չկայացած միտինգից րոպեներ առաջ Սերժ Սարգսյանը.
ա) Մեկնում է Մոսկվա` յուր շախմատային բրենդն աշխարհին, Ռուսաստանին, «եռաժանի» Ծառուկյանին ցուցանելու` «где зимуют раки!»:
բ) Մեկնումից առաջ հինգ րոպեում դասավորում է կառավարությունը, որով հասկացնում է հատկապես ուշ հասկացողներին ու վատ պարողներին, թե Հայաստանում ինչու են մեծացել ու թանկացել հավկիթները, և թե ինչպես կարող է մեկ կոսմետիկ փոփոխությամբ ուժերի հավասարակշռությունը փոխել իր օգտին` բոլորին դեմքով շրջելով դեպ նախագահական:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ.- Ահա թե ինչու էր Հովիկ Աբրահամյանը ԳՄ նիստում ասում` իմ հրաժարականն է եռյակն ուզում: Իմա` Ծառուկյան Գագոն: Ծառուկյանաբար: Զի Հովիկ են կանչում շուրթերը նրա, բայց Քոչարյան է արձագանքում հոգին։
Սերժ Ազատիչը, փաստորեն, գոնե էս հարցում չի ներում Գագոյին: Իմա` եռյակին:
գ) Ահա թե ինչու Ծառուկյան Գագոն յուր միտինգությունը հոկտեմբերյան մեծ, շա՜տ մեծ հեղափոխության օրը չարեց ու երգով, շվշվոցով նահանջ արձանագրեց։
Իսկ գուցե Գագոյի ու Սերժի հանդիպումը եղել է հենց ա՞յս «գետնին» վրա։ Ասում են` կարող է պատահել։ ՈՒ Սերժը թերևս հարցրել է.
-Գագի՜կ, էդ հեղափոխություն ու մայդա՞ն ես սարքում Հովիկի գլխին։ Բա մեղք չի՞ Հովիկի գլուխը, Գագի՛կ:
-Նախագահ ջա՜ն, թագավոր ջա՛ն-ջա՛ն-ջա՛ն, բա ի՞նչ է, մեղք է, շա՜տ մեղք է:
Մի խոսքով, այսպիսի «մեղք» բաներ:

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ